‘ԼՂՀ վարչապետը հետաքրքրվել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացումով ‘

790

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: Ըստ այդմ, իր խոսքում Ա. Հարությունյանը կարևորել է պարբերական շփումները երկու հանձնաժողովների միջև՝ աշխատանքների արդյունավետ համակարգման և մասնագիտական վերապատրաստման համատեքստում:

ԼՂՀ վարչապետը հետաքրքրվել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացումով և հետագա միտումներից: Նա նշել է, որ կախված սակագներից՝ կարող են համապատասխան փոփոխություններ լինել Արցախի էներգետիկ ներքին ռեսուրսների շահագործման մոտեցումներում:

 

Նախորդ հոդվածը‘Ռոյսը բաց կթողնի աշխարհի առաջնությունը. Նրա փոխարեն հրավիրվել է Մուստաֆան’
Հաջորդ հոդվածը‘F խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘