‘ԼՂՀ վարչապետ. Գերխնդիրը երկրի անվտանգությունն է’

745

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ` փետրվարի 13-ին հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից,

վարչապետը նրանց ներկայացրել է տնտեսության ներկայիս վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները: Գերխնդիրը, կառավարության ղեկավարի խոսքով, երկրի  անվտանգությունն է, որը, ինչպես նաև ժողովրդագրական վիճակը, պայմանավորված են տնտեսության զարգացմամբ: Ա. Հարությունյանը նշեց վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդագրական աճի որոշ ձեռքբերումներ:

Առկա խնդիրներից վարչապետը առանձնացրեց համայնքային նշանակության հարցերը, մասնավորապես, անդրադարձավ երիտասարդներին արտագնա աշխատանքից հետ պահելու, համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացման անհրաժեշտ քայլերին: Ա. Հարությունյանը գյուղապետերին կոչ արեց լինել նախաձեռնող և ակտիվություն ցուցաբերել տեղերում  առկա գյուղատնտեսական  պոտենցիալը լրիվ օգտագործելու ուղղությամբ:

Համայնքների ղեկավարներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ վարչապետից ստացան պարզաբանումներ:

Հանդիպման ավարտին Ա. Հարությունյանը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները` գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Վերցնում ենք դժգոհություններն ու գնում հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց «Տեառնընդառաջի» տոնը (ֆոտոշարք)’