‘ԼՂՀ վարչապետ. Միակողմանի թռիչքներ իրականացնելու հնարավորություն ունենք’

987

Հուլիսի 24-ից Արցախում մեկնարկում է BarCamp Արցախ 2013-ը: Այսօր միջոցառման օրակարգում հանդիպում էր նախատեսված ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

Վարչապետը՝ ողջունելով BarCamp-ի մասնակիցներին, ասաց, որ հաճելի է տեսնել երիտասարդների, ովքեր տարին գոնե մի քանի անգամ հավաքվում են Արցախում, քննարկում առկա խնդիրները: PanARMENIAN.Net-ի թղթակիցը Արցախից փոխանցում է, որ, ի թիվս բազմաթիվ հարցերի, մասնակիցները հետաքրքրվեցին, թե երբ է գործարկվելու Ստեփանակերտի օդանավակայանը և ինչու է հարցը պարբերաբար ձգձգվում: Արա Հարությունյանն ասաց, որ օդանավակայանն այսօր էլ պատրաստ է թռիչքներ իրականացնելուն:

«Դուք գիտեք, որ պլանավորել էինք օդանավակայանը բացել դեռ մեկ տարի առաջ, բայց մի շարք խնդիրներ կան, այդ թվում՝ տեխնիկական: Մենք ունենք միակողմանի թռիչքներ սկսելու հնարավորություն, որը բավական իրատեսական է: Հիմա միայն կարող եմ ասել, որ աշխատանքներն ավարտական փուլում են»,- ասաց վարչապետը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սա բուրգի կործանման կարեւոր նշանն է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը Հարություն Ղարագյոզյանին՝ վնասով է աշխատում, թող հրաժարվի ‘