‘
Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև Հարավային Չինաստանի դիմակայությունները և մյուս տարածքային խնդիրները ներառվել են ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի Global Conflict Tracker կանխատեսումների 34 աշխարհաքաղաքական ռիսկերի ցանկում:
Ինչպես հաղորդում է businessinsider-ը, ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհուրդն ամեն տարի հրապարակում է այդ հետազոտությունը՝ փորձելով կանխատեսել այն գլոբալ իրադարձությունները, որոնք կարող են ազդել Միացյալ Նահանգների շահերի վրա:
‘