Լյովա Գևորգյանը` աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն

846

Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը դարձավ Ուֆայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն:

125 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը լարված պայքարում պարտվեց (4:4) իրանցի Ալի Մոհամադեբրահիմ Ակբարպպուրխորդունիին և դարձավ արծաթե մեդալակիր: Իրանցի ըմբիշը վերջին վայրկյաններին հավասարեցրեց հաշիվը և հաղթեց վերջինը միավոր վաստակելու շնորհիվ։

Լյովա Գեւորգյանն օգոստոսի 17-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից և եզրափակիչի ճանապարհին հաղթել էր հունգարացի (10:0), հնդիկ (4:0) ու ադրբեջանցի (10:0) մրցակիցների:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մանվել Խնձրցյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Լևիկ Միքայելյանը (61 կգ)  պարտություն է կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Նախորդ հոդվածըՄարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով
Հաջորդ հոդվածըՋրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն