‘Լյովը խստացրել է կարգապահությունը Գերմանիայի հավաքականում’

1120

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խստացրել է իր ֆուտբոլիստների նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին հայտնում է  Sport Bild-ը:

Պարբերականի տեղեկություններով, հավաքականի անդամների համար սահմանվել է «պարեկային ժամ», ըստ որի, ուղիղ կեսգիշերին բոլորը պետք է վերադարձած լինեն հյուրանոց: Ֆուտբոլիստներին նույնիսկ արգելվում է գտնվել հենց հյուրանոցի բարերում:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2018-ում Գերմանիայի հավաքականը խմբում գրավեց վերջին տեղը և պատմության մեջ առաջին անգամ չհայտնվեց փլեյ-օֆֆ փուլում: Շատերն այդ անհաջողությունը կապեցին հավաքականի անդամների կարգապահության ցածր մակարդակի հետ:

Նախորդ հոդվածը‘US Open. Ֆեդերերի անակնկալ պարտությունը. 1/4 եզրափակչի բոլոր զույգերը’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ պատասխանը` մեղադրյալ Քոչարյանի պաշտպաններին’