‘
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը չի լքելու իր պաշտոնը:
58-ամյա մասնագետը Գերմանիայի ֆուտբոլի միությանը տեղեկացրել է աշխատանքը շարունակելու մտադրության մասին, չնայած նրան, որ ԱԱ-2018-ում գործող չեմպիոնները դուրս մնացին խմբային փուլից:
ԳՖՄ-ի նախագահ Ռայնհարդ Գրինդելն արդեն աջակցություն է հայտնել Լյովին: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ավարտը:
Աղբյուրը նշում է, որ Լյովը մտադիր է Գերմանիային Եվրո-2020-ի չեմպիոն դարձնել:
‘