‘
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է հավաքականում ելույթները ավարտելու Օզիլի որոշման մասին:
«Նրա գործակալը զանգահարեց ինձ և հայտնվեց, որ Օզիլը ավարտում է հավաքականում իր կարիերան: Անձամբ ինձ հետ նա չի խոսել: Ես փորձել եմ մի քանի անգամ նրա հետ կապ հաստատել, բայց դա հնարավոր չէր:»,-ասել է Լյովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի հետ լուսանկար հրապարակելուց հետո Օզիլը Գերմանիայում քննադատության արժանացավ, ինչի արդյունքում որոշեց ավարտել ազգային հավաքականում կարիերան:
‘