‘
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը անհանգստություն է հայտնել եվրագավաթներում գերմանական ակումբների թույլ ելույթների առիթով։
«Հուսով եմ գերմանական ակումբների թույլ ելույթները Եվրոպայում ընդամենը կարճատև պատմություն է, բայց դա տագնապ է առաջացնում։ Առայժմ վաղ է խոսել այն մասին, թե
արդյո՞ք դա ընդհանուր միտում է։ «Բավարիան» և «Դորտմունդը» բոլոր շանսերն ունեն առաջ ընթանալ Չեմպիոնների լիգայում, բայց նույնը վերաբերում է նաև Եվրալիգայում հանդես եկող ակումբներին։ Արդեն ինչ-որ ժամանակ ես ու իմ մարզչական շտաբը մտածում ենք այն մասին, թե ինչպես բարելավենք իրադրությունը Գերմանիայի առաջնությունում։
Սխալ է Բունդեսլիգային հասցնել երկինք կամ էլ ասել, թե միայն մենք ենք տալիս լավագույն տաղանդները։ Այդպես մտածող մարդիկ վերջին հանդիպումներից հետո երկնքից ցած են իջել։ Պետք է դա խոստովանենք։ Դա գիտենք տարբեր երկրներ ուղարկած գործակալներից, ներառյալ՝ Հարավային Ամերիկա։ Գիտենք, որ տաղանդներ կան ողջ աշխարհում, և Բունդեսլիգան ալֆան և օմեգան չեն։
Կարծում եմ Յուրգեն Կլինսմանն իրավացի է. չեմպիոնի տիտղոսը Ռուսաստանում պաշտպանելը մեր ամենաբարդ խնդիրն է։ Պահպանել նույն մակարդակն ու խանդավառությունը շատ դժվար կլինի մեր խաղացողների համար, հատկապես երբ մյուս երկրները հասել են մեզ և իրենց շարքերում ականավոր խաղացողներ ունեն։
Ինչ վերաբերում է հավաքականից հեռանալուն, ապա ես այդ մասին չեմ մտածում։ Ես մի քանի տարվա պայմանագիր ունեմ։ Ինձ դուր է գալիս խաղացողների հետ դաշտում լինել և աշխատել նրանց հետ»,- ասել է Լյովը։
‘