‘
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում իր թիմի մրցակցի՝ Իտալիայի հավաքականի մասին:
«Անհամբերությամբ եմ սպասում այս հանդիպմանը: Իտալիան ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց իսպանացիների դեմ:
Իտալիայի հավաքականը շատ վստահ է խաղում պաշտպանությունում և շատ արդյունավետ գործում՝ հարձակման գծում: Անկասկած, այս թիմն ավելի լավն է, քան 2002-ին», – ասել է Լյովը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի ընթացիկ առաջնության ¼ եզրափակչի Գերմանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին:
‘