‘Լյով. Գերմանիան այնքան էլ վատ չէր խաղում, ինչպես ձեզ թվում է (լուսանկարներ, շարժանկարներ)’

960

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ  Յոհաիմ Լյովը մեկնաբանել է Ալժիրի հավաքականի հետ երեկ անցկացրած հանդիպումը:

«Առաջին խողակեսում մենք լուրջ խնդիր ունեինք. կորցնում էինք գնդակները և սխալներ  թուլ տալիս պարզ իրադրություններում: Ընդմիջումից հետո մենք սկսեցինք շատ ավելի լավ խաղալ: Ստեղծեցինք 6 կամ 7 գոլային պահեր:  Բազմաթիվ հարվածներ կատարեցինք դարպասի ուղղությամբ, բայց դրանք նպատակին չհասան: Լրացուցիչ ժամանակում մեր ֆուտբոլիստները հաղթանակի հասնելու մեծ կամք ցուցաբերեցին: Ինձ թվում է, որ մենք ֆիզիկապես մի փոքր ավելի լավ էինք երևում  Ալժիրից:  Նրանք ավելի շատ էին հոգնել: Հարկավոր էր խաղի ելքը որոշել երկրորդ խաղակեսում:

Ալժիրի հավաքականը անհավանական մեծ մոտիվացիա ուներ: Երկար փոխանցումներ արագ հարձակվողներին,  և երկու-երեք ֆուտբոլիստներ մեզ բավականաչափ տհաճություններ պատճառեցին: Այո, սա մեր լավագույն խաղը  չէր:  Բայց այսպիսի բաներ պատահում են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, և   շատ կարևոր է դառնում կամքն ու բնավորությունը: Մենք դրանցից ունենք: Եվ հետո, մենք խաղացինք  ոչ այնքան վատ, ինչպես ձեզ թվում է: Եթե վատ ես խաղում, ապա այդ քանակությամբ հարվածներ չես կատարում հակառակորդի դարպասի ուղղությամբ: Հնարավոր չէ ամեն oր աներևակայելի լավ ֆուտբոլ ցույց տալ: կարևորը հաղթանակն է», — Լյովի խոսքերն է մեջբերում «Спорт-экспресс»-ը:

 

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակման’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյանների շենքի ֆասադն ապամոնտաժվեց’