‘
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակի» միջոցառումից հետո խոսել է Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամի մասին:
«Լամը լավագույն ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցրեց միայն 6-րդ տեղը: Նա 2006-ի, 2010-ի և 2014-ի աշխարհի առաջնություններում խաղացել է Գերմանիայի հավաքականում: Երկու անգամ հասել է մինչև կիսաեզրափակիչ, մեկ անգամ էլ դարձել չեմպիոն: Բոլոր մրցաշարերում նա ցուցադրեց բարձրակարգ եւ արդյունավետ խաղ: Լամը պետք է ճանաչվի նախորդ 10 տարիների լավագույն ֆուտբոլիստ»,- Լյովի խոսքը հաղորդում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Լյովը ճանաչվել է 2014-ի լավագույն մարզիչ, իսկ «Ոսկե գնդակը» ստացել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն:
‘