‘Լյորենտեի կարծիքով «Յուվենտուսը» կարող է հաղթել’

867

«Յուվենտուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կարծիքով իր թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բարսելոնային» հաղթելու հնարավորություններ ունի: Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին, Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում:

«Գիտենք, որ հեշտ չի լինելու, քանի որ մրցելու ենք հիանալի մարզավիճակում գտնվող թիմի հետ: Կարծում եմ` պայքարելու ենք աշխարհի լավագույն թիմի դեմ: «Բարսելոնայի» հարձակման գծի ֆուտբոլիստները կարծես այլ մոլորակից լինեն, բայց մենք կփորձենք մեր խաղը ցուցադրել և հաղթել: «Բարսելոնան» ֆավորիտ է, բայց ֆուտբոլում ոչ միշտ է հաղթում լավագույնը»,-Լյորենտեի խոսքերը մեջբերված են «El Mundo Deportivo»-ից:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, և ես շարունակում եմ մնալ «Ռեալի» մարզիչը»’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում «Բավարիայի» մրցակիցը կլինեն «Վալենսիան», «Ինտերը» և «Գուանչժոուն»’