‘
Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը խոսել է Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության առաջիկա ընտրական խաղի մասին:
«Այս հանդիպումը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարում: Մենք կրել ենք 2 պարտություն, իսկ մրցակիցը տարել է 2 անընդմեջ հաղթանակ:
Դատելով հայտարարություններից՝ կարող եմ ենթադրել, որ հայերը վճռական են տրամադրված: Իմ փորձը թույլ չի տալիս մեզ համարել ֆավորիտ: Իմ բոլոր խաղացողները պատրաստ են: Իհարկե, ես հավատում եմ իմ թիմին եւ գիտեմ, որ մենք ի զորու ենք հաղթել, սակայն խաղն ամեն բան ցույց կտա»,- մարզիչ խոսքը մեջբերում է vijesti.me-ն:
‘