‘Լյուբիշա Տումբակովիչ. Վստահ չէի, որ այսպիսի հաղթանակ կտանենք Հայաստանի հավաքականի նկատմամբ’

3371

Հայաստանի հավաքականի նկատմամբ վստահ հաղթանակն աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի խաղում մեկնաբանել է Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը:

«Հրաշալի արդյունք է: Երեկ: Հաջող գործեցինք առջեւի գծում եւ օգտագործեցինք մեր գոլային պահերը: Որոշ դրվագներում մրցակիցն ուներ առավելության, սակայն մենք պահպանեցինք խաղային կարգապահությունը եւ ագրեսիվությունը: Այժմ կարող ենք միայն զղջալ, որ պարտվել ենք նախորդ 2 խաղերում:

Ինչ-որ տեղ զարմացած եմ Հայաստանի հավաքականի խաղից: Բաց թողած առաջին գոլից հետո նրանք լավ տեսք ունեին եւ ստեղծեցին պահեր, բայց մենք գերազանցեցինք մրցակիցն եւ խփեցինք երկրորդ, երրորդ ու չորրորդ գոլերը:

Ինչ վերաբերում է Յովետիչին, նա փայլուն խաղ ցուցադրեց: Նրան գիտեմ երիտասարդ տարիքից: Կցանկանամ, որ Ստեւանը մնա «Սեւիլիայում»,- սերբ մարզիչի խոսքը մեջբերում է vijesti.me-ն:

Հիշեցնենք, որ Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերը հաղթել էին 4:1 հաշվով: Չեռնոգորիայի հավաքականից հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանական «Սեւիլիայի» հարձակվող Ստեւան Յովետիչը:

Նախորդ հոդվածը‘ Զանգվածային բախում՝ Բոսնիա եւ Հերցեգովինա — Հունաստան խաղում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Ալեքսանյանը որակազրկվել և զրկվել արծաթե մեդալից, Ֆրանգուլյանը՝ Թբիլիսիի մրցաշարի հաղթող (տեսանյութ)’