‘Լյուդմիլա Սարգսյանը վարչապետի ուշադրությունը հրավիրեց «Կոնտինենտ տեքստ» ՓԲԸ-ի աշխատակիցների խնդրին’

658

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը հրավիրեց «Կոնտինենտ տեքստ» ՓԲԸ-ի շուրջ 150 աշխատակիցների խնդրի վրա:  Նրա խոսքով՝ այդ ֆաբրիկայի բաժնետոմսերը գտնվում են ՀՀ ոստիկանության տրամադրության տակ, տարվել է նպատակային սնանկացման գործընթաց, իսկ աշխատակիցները մեկ տարի աշխատածի դիմաց չեն վճարվել: ««Կոնտինենտ տեքստ» ՓԲԸ-ի շուրջ 150 աշխատակիցներ խնդրել են ինձ իրենց խնդիրը ներկայացնել Ձեզ և ակնկալում են Ձեր անմիջական աջակցությունը: Խնդիրը հետևյալում է ըստ էության դա կարի ֆաբրիկա է, որի 100 տոկոս բաժնետոմսերը գտնվում են ՀՀ ոստիկանության տրամադրության տակ: Ֆաբրիկան գործել է 67 թվականից և արտադրել է ոստիկանական համազգեստ: Հիմա ըստ աշխատակիցների նպատակային սնանկացման գործընթաց է տարվել և ըստ էության գնում է լուծարման գործընթաց: Եվ դա քիչ է, մեկ տարի մարդիկ աշխատել են բայց չեն վճարվել: Հիմա մարդիկ ակնկալում են Ձեր աջակցությունը ինչպես վարձատրության վճարման գործընթացում այնպես էլ եթե կարող եք կանխել լուծարման գործընթացը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Անդրադառանալով այդ հարցին՝ Հովիկ Աբրհամյանը հայտնեց, թե օրենքի շրջանակներում փորձելու են, որ ճշմարտությունը հաղթահարի:

Նախորդ հոդվածը‘Մինչև սեպտեմբեր Հայաստանի ներքաղաքական օրակարգը ձևավորված է, այն թելադրվել է քառյակի կողմից’
Հաջորդ հոդվածը‘Կան. Բրազիլիան ֆավորիտ է, սակայն անակնկալ կարող է մատուցել նաև Չիլիի հավաքականը’