‘Լյուստրացիոն հանձնաժողովի նախագահը հրապարակել է լյուստրացիայի «սև ցուցակը»’

899

Լյուստրացիոն հանձնաժողովի նախագահ, լրագրող Եգոր Սոբոլևն առաջարկել է ընդունել օրենք, որով Ուկրաինայում պաշտոն զբաղեցնելու ցմահ արգելք կսահմանվի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և տապալված իշխանության մյուս ներկայացուցիչների համար:  Այդ մասին Սոբոլևը գրառել է «Украинская правда»-ի իր բլոգում: «Գերագույն ռադային առաջարկում եմ հենց հաջորդ շաբաթ ընդունել Ուկրաինայում պետական պաշտոններ զբաղեցնելու և առաջադրվելու արգելք սահմանող օրենքը՝ հետևյալ անձնաց նկատմամբ՝ Վիկտոր Յանուկովիչ, Անդրեյ Կլյուև, Վիկտոր Պշոնկա, Վիտալի Զախարչենկո, Ալեքսանդր Յակիմենկո, Անդրեյ Պորտնով, Ելենա Լուկաշ»,- գրել է լրագրողը:

Այս օրենքն առաջարկվում է ներկայացվել բոլոր կուսակցությունների ու խմբերի առաջնորդներին, որոնք Եվրամայդանի ձևավորումից հետո դաշինք են կազմել: Ընդ որում՝ ցուցակը կարող է լրացվել: Օրենքի վերջին կետը, Սոբոլևի կարծիքով, պետք է լինի հետևյալ առաջարկը. «Օրենքի գործողությունը տարածվում է նաև այն անձանց նկատմամբ, ովքեր մեղավոր կճանաչվեն 2013 թ.նոյեմբեր-2014 թ. փետրվարին զանգվածային սպանությունների կազմակերպման մեջ»:

«Երկրորդ օրենքը, որը պետք է անհապաղ ընդունել, այն դատավորների լյուստրացիայի մասին է, ովքեր նստեցրել են բողոքի ակցիաների մասնակիցներին: Դրա համար հարկ չկա սպասելու հետաքննությանը, որը կարող է երկար տևել և, ինչպես ցույց է տվել 2005 թ. փորձը՝ երբեք չավարտվել»,- կարծում է Սոբոլևը:

Երկու օրենքներն էլ կարելի է ընդունել արդեն հաջորդ շաբաթ, երբ վերսկսվի Գերագույն ռադայի նստաշրջանը,  censor.net.ua-ի փոխանցմամբ՝ հիշեցնում է լրագրողը: 

Նախորդ հոդվածը‘ Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հնարավոր չէ՝ առանց Իրանի քաղաքական կամքի’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԱԾ. Լուգանսկի վարչական շենքի գրավումը պետական իշխանության տապալման փորձ է’