‘
Տավուշի մարզի զորամասերից մեկում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործը դեռ քննության փուլում է: Այն, որ սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանին հոգեբուժարան են տարել, սպանվածի հոր կարծիքով, բոլորովին էլ ստուգման նպատակով չէ:
«Հիմիկվանից թղթերը սարքում են, որ հոգեկան հիվանդ սարքեն ու դրանով վերջացնեն: Լյուքսն էլ գնաց կորավ, էդքան բան»,- Լյուքս Ստեփանյանի հոր՝ Իշխան Ստեփանյանի խոսքերն է մեջբերում 1in.am-ը:
Լյուքս Ստեփանյանի հայրը չի ընդունել գերեզմանաքարի համար ՊՆ-ի փոխանցած գումարը: «Գյուղապետը զանգել է, թե փող կա, գնա ստացի, ես էլ ասացի՝ ես փող չունեմ ստանալու, ես տղայիս քեզ չեմ տվել, ես զինվորական ոստիկանությանն եմ տվել, նախարարին եմ տվել, Սերժ Սարգսյանին եմ տվել»,- ասաել է Իշխան Ստեփանյանը:
‘