Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է ռուսական ակումբների և Ռուսաստանի ֆուտբոլային միության՝ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի որոշումների դեմ ներկայացրած բողոքը, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ «Զենիթը», «Դինամոն», «Սոչին» և ԲԿՄԱ-ն մայիսին բողոք էին ներկայացրել Մարզական արբիտրաժային դատարան՝ իրենց եվրագավաթներից հեռացնելու ՈւԵՖԱ-ի որոշման դեմ։
Մերժվել է նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքը ՖԻՖԱ-ի՝ Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականներին միջազգային մրցաշարերին մասնակցությունից զրկելու դեմ:
Ռուսական թիմերը հաջորդ մրցաշրջանում չեն կարողանա մասնակցել եվրագավաթներին, իսկ հավաքականները՝ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: