‘Լոթար Մաթեուս.« Գվարդիոլան բոնուս է ստանում, և բոլորովին այլ հարց է, թե ինչքանով է դրան արժանացել» (տեսանյութ)’

898

Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գերմանական ֆուտբոլում հատուկ կարգավիճակ ունի։ Մաթեուսը, մասնավորապես, նկատի է ունեցել միջադեպը, որը տեղի է ունեցել Գրեմանիաի առաջնության շրջանակներում վերջերս Մենխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի ժամանակ։

«Տարօրինակ է, որ Գվարդիոլան խաղի ընթացքում ժամանակի 80 տոկոսն անցկացնում է տեխնիկական գոտուց դուրս, մինչդեռ նա պարտավոր է այդ հատվածում գտնվել։ Նման բան եղավ Մենխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում, ինչն ակնհայտորեն խանգարում էր խաղին։ Օրինակ, դրվագներից մեկում, երբ «Բորուսիայի» խաղացողը եզրից գնդակը խաղի մեջ էր մտցնում։ Չորրորդ մրցավարը միայն նայեց դրան և Գվարդիոլային նկատողություն արեց։ Նա նման բոնուս է ստանում, և բոլորովին այլ հարց է, թե ինչքանով է դրան արժանացել»,-Մաթեուսի խոսքն է մեջբերում Sport Blid-ը։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան այդ խաղի ժամանակ փորձում էր չորրորդ մրցավարին համոզել, որ հիմնական ժամանակին ավելի շատ րոպեներ ավելացվեն, սակայն պատասխան չստանալով՝ հեգնական ժեստով սեղմել էր նրա ձեռքն ու ձեռքը դրել ուսին, թեև մրցաշարի կանոնակարգով մարզիչներին կտրականապես արգելվում է դիպչել մրցավարներին։

Այդ դրվագը, սակայն, չէր ընդգրկվել գլխավոր մրցավար Ֆելիքս Շվայցերի զեկույցում, և Գվարդիոլան չէր պատժվել։

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Լիդինգթոն. Մեծ Բրիտանիան ափսոսում է, որ Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին’