Իտալիայի հավաքականի ու «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ՝ հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա իտալացին թուրինյան ակումբի կազմում 2 տարի կխաղա վարձակալական հիմունքով: Ըստ պայմանագրի՝ վարձակալական պայմանագրի ժամկետը լրանալուց հետո «Յուվենտուսը» պարտավոր է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
Ակումբը պաշտոնապես հաստատում է, որ տրանսֆերի համար պետք է վճարի ընդհանուր 25 մլն եվրո: Վճարումը պետք է կատարվի 3 տարվա ընթացքում:
