‘
Աշխարհի ֆինանսական կենտրոնների (Global Financial Centres Index, GFCI)՝ ֆինանսական քոնսալթինգային Z/Yen ընկերության կողմից հաշվարկված վարկանիշի համաձայն՝ 2013 թ. աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների ցուցակում առաջին տեղում շարունակում է մնալ Լոնդոնը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Նյու Յորքը, երրորդը՝ Հոնկոնգը, Չորրորդը՝ Սինգապուրը: «Այս չորս կենտրոնները վերահսկում են ֆինանսական տրանսակցիաների խոշոր չափաբաժինը և, հավանաբար, տեսանելի ապագայում էլ կշարունակեն մնալ ամենաազդեցիկ կենտրոնները», ասված է փաստաթղթում:
Այս տարի խոշորագույն ֆինանսական կենտրոնների առաջին տասնյակում են հայտնվել նաև Ցյուրիխը, Ժնևը և Մայնի Ֆրանկֆուրտը: Փարիզն զբաղեցրել է 26-րդ տեղը՝ երեք կետով վեր բարձրանալով նախորդ տարվա 29-րդ տեղից: Մոսկվան վարկանիշային ցանկում 64-րդ տեղից իջել է 65-րդը, Պեկինը՝ 58-ից 43-րդը, հաղորդում է FINMARKET.RU-ն:
‘