‘
Մեծ Բրիտանիան չի բացառում Սիրիային ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը, եթե ապացուցվի, որ Դամասկոսը քիմիական զենք է կիրառել խաղաղ բնակչության դեմ, BBC-4 ռադիոկայանի եթերից հայտարարել է բրիտանական ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը:
«Եթե մենք իմանանք, որ քիմիական գրոհը տեղի է ունեցել, և կարողանանք ապացուցել այդ փաստը, և եթե գործողության դիմելու անհրաժեշտություն լինի, այդ դեպքում, կարծում եմ, մենք պետք է լրջորեն մտածենք դրա (օդից հարվածներ հասցնելու) մասին»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր, թե «Արևմուտքը չպետք է ձեռքերը ծալած նստի», եթե ապացուցվի, որ Արևելյան Գուտայում քիմիական գրոհ է իրականացվել, և դրան մասնակից են կառավարական ուժերը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, երկուշաբթի հայտարարել է, որ սիրիական Արևելյան Գուտա շրջանում քիմիական զենք կիրառելու մասին հաղորդումները սադրանք են, որ կոչված են վատաբանելու սիրիական զորքերը:
Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երբեք քիմիական զենք չեն կիրառել:
Փոխանցել է Interfax-ը:
‘