‘Լոնդոնի «Արսենալը» այս անգամ էլ պարտվեց (տեսանյութ)’

722

Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Հաշիվը բացվեց 56-րդ րոպեին, երբ Անտոնիո Վալենսիայի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Արսենալի» անգլիացի պաշտպան Կիրան Գիբսը: Բաց թողած գոլից հետո լոնդոնցիներն ունեին հսկայական առավելություն, սակայն պաշտպանությունում փակված մանչեսթերցիները 85-րդ րոպեին հակագրոհի արդյունքում նաև կրկնապատկեցին առավելությունը: Արգենտինացի Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո հյուրերի երկրորդ գոլը խփեց անգլիացի Ուեյն Ռունին: Ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկած Օլիվյե Ժիրուն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Արսեն Վենգերի թիմին չհաջողվեց անել ավելին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 19 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, իսկ «Արսենալը» 7-րդն է:

 

 

ԱՐՍԵՆԱԼՄԱՆՉ. ՅՈՒ.

1-2 (0-0)

MC

 

0-1՝ Կիրան Գիբս 56՛ (ինք), 0-2՝ Ուեյն Ռունի 85՛, 1-2՝ Օլիվյե Ժիրու 90՛

 

ԱՐՍԵՆԱԼ. 1.Վոյցեխ Շչեսնի (26.Դամյան Մարտինես, 59), 3.Կիրան Գիբս, 4.Պեր Մերտեսակեր, 18.Նաչո Մոնրեալ, 21.Կալում Չեմբերս, 8.Միկել Արտետա, 10.Ջեկ Ուիլշեր (19.Սանտի Կասորլա, 55), 15.Ալեքս Չեմբերլեն, 16.Աարոն Ռեմսի (12.Օլիվյե Ժիրու, 77), 17.Ալեքսիս Սանչես, 23.Դանի Ուելբեք

ՄԱՆՉ. ՅՈՒ.. 1.Դավիդ Դե Խեա, 3.Լյուկ Շոու (18.Էշլի Յանգ, 16), 12.Քրիս Սմոլինգ, 42.Տայլեր Բլեկետ, 7.Անխել Դի Մարիա, 16.Մայքլ Քերիկ, 18.Էշլի Յանգ (24.Դարեն Ֆլետչեր, 89), 25.Անտոնիո Վալենսիա, 31.Մարուան Ֆելայնի, 33.Պատրիկ Մաքներ, 10.Ուեյն Ռունի, 20.Ռոբին Վան Պերսի (47.Ջեյմս Ուիլսոն, 75)

 

Զգուշացում՝ Սանտի Կասորլա 65՛ (Ա), Օլիվյե Ժիրու 90՛ (Ա), Ջեյմս Ուիլսոն 90՛ (Մ)
Մրցավար՝ Մայք Դին (Անգլիա)

 

61

ԳՆԴԱԿԻ %

39

23 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (2)

12

ՏՈՒԳԱՆՔ

8

Նախորդ հոդվածը‘«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» հաղթեցին իրենց հակառակորդներին, այլ արդյունքներ(տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-«Էյբար»՝ 4:0. Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ(տեսանյութ)’