‘
Լոնդոնի «Արսենալի» եկամուտն առաջին անգամ գերազանցել է 400 միլիոն եվրոն: Անգլիական ակումբը ներկայացրել է 2016-2017 թվականների մրցաշրջանի ֆինանսական արդյունքները: «Արսենալի» եկամուտը 350 միլիոն ֆունտ ստերլինգից աճել է մինչեւ 422 միլիոն:
Աշխատավարձի ընդհանուր գումարը հասել է մոտ 200 միլիոն ֆունտի եւ կազմել է ֆուտբոլային գործունեությունից ստացած եկամուտի 47 տոկոսը:
Շահույթը հասել է 44 միլիոն ֆունտի:
‘