‘Լոնդոնի բնակիչները փաբից վռնդել են եվրասկեպտիկների առաջնորդին’

1093

Լոնդոնի բնակիչները փաբից վռնդել են Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) ղեկավար Նայջել Ֆարաժին, երբ նա, BBC News-ի փոխանցմամբ՝ ընտանիքի հետ ճաշելիս է եղել Քենթ կոմսության Դաուն քաղաքի հաստատություններից մեկում:

Ֆարաժի քաղաքականությունից դժգոհ մարդիկ ներխուժել են փաբ և քաղաքական գործչին, նրա տիկնոջը և 10 ու 15 տարեկան երեխաներին  ստիպել են հեռանալ այնտեղից: Երբ Ֆարաժի ընտանիքը նստել է մեքենան, բողոքավորները մագլցել են դրա վրա: Եվրասկեպտիկների առաջնորդը ակցիայի մասնակիցներին «տականքներ» է անվանել:

Ակցիային մասնակցել է առնվազն հարյուր հոգի, որոնք ներգաղթյալների, համասեռ զույգերի, հաշմանդամների և կերակրող մայրերի կերպարներով են եղել: Բողոքի ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ նրանք այդ կերպ ուզեցել են քաղաքական գործչի համար յուրօրինակ «բազմազանության կաբարե» սարքել:

Ֆարաժը հայտնի է եվրաինտեգրման դեմ իր կտրուկ ու, հաճախ՝ սկանդալային ելույթներով: Այսպես, անցյալ տարվա հոկտեմբերին նա բրիտանացիներին կոչ է արել պաշտպանել իր կուսակցության ոչ պաշտոնական հիմնը, որը քննադատում է «ապօրինի ներգաղթյալներին»: Իսկ դեկտեմբերին Ֆարաժը հայտարարել էր, թե ինքն անձամբ խնդիր չունի նորածիններին հրապարակավ կրծքով կերակրելու դեմ, սակայն «մայրերը դա կարող են անել մի անկյունում նստած»:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուշագրավ դրվագ Ռոնալդուի և Մասկերանոյի միջև’
Հաջորդ հոդվածը‘Կադիրովը լուսանկարվել է նորվեգական զինվորական համզգեստով, որը չկա ազատ վաճառքում’