‘Լոնդոնի հայտնի «Վարունգ» երկնաքերը վաճառքի է հանվել’

689

Լոնդոնի 40-հարկանի «Սենթ Մերի Էքս 30» երկնաքերը, որն ավելի հայտնի է «Վարունգ» (The Gerkin) անունով, վաճառքի է հանվել, տեղեկացնում է BBC_ն: Ակնկալվում է, որ շինությունով կհետաքրքրվեն ներդրողներ Չինաստանից եւԱսիայի այլ երկրներից, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ից:
Անշարժ գույքի Savills գործակալության գնահատմամբ, Լոնդոնի ֆինանսական կենտրոնում գտնվող շենքը կարող է վաճառվել 1,1 մլրդ դոլարով:

Մասնագիտացված լրատվամիջոցներում արդեն իսկ վաճառքի մասին հայտարարություններ են տպվել, բացի դրանից, համացանցում կայք է բացվել պոտենցիալ գնորդների գրանցման համար:   

Լոնդոնյան Սիթիում գտնվող «Վարունգը» պարտատերերի կողմից վաճառքի է հանվել այն բանից հետո, երբ տերերից մեկը սնանկ է ճանաչվել:   

Շենքը կառուցվել է 2001-2004թթ.՝ հայտնի բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծով:

 

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձինք առեւանգել են Կառլոս Տեւեսի հորը ‘
Հաջորդ հոդվածը‘Հրեական թանգարանում հրաձգության մեջ կասկածվողը արտահանձնվել է’