‘
Առնվազն վեց մարդ զոհվել է Լոնդոնում բնակելի շենքի հրդեհի պատճառով, 50 հոգուց ավելին հոսպիտալացվել է, տեղեկացրել է Sky News-ը՝ հղում անելով ոստիկանության տրամադրած տվյալներին: Մինչդեռ սրանք դեռ վերջնական տվյալներ չեն: Ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես են մարդիկ, փրկվելու հույսով, դուրս ցատկում շենքի լուսամուտներից:
Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջները: Նրանց խոսքով՝ 27 հարկանի շենքի փլուզման վտանգ այլևս չկա:
Տեղական իշխանությունները խոստովանել են, որ տեղեկություն չունեն, թե դեռ քանի մարդ կարող է լինել շենքում:
Լոնդոնի արևմուտքում գտնվող Grenfeel Tower-ը կառուցվել է 1974 թ.:
Փոխանցում է ria.ru-ն:
‘