‘Լոնդոնի «Վիկտորիա» երկաթուղային կայարանում հրդեհ է բռնկվել’

522

Լոնդոնի «Վիկտորիա» երկաթուղային կայարանում բռնկված հրդեհի պատճառով բոլոր ուղևորները և աշխատակիցները շտապ տարհանվել են: Զոհեր և տուժածներ չկան, հայտնում է BBC News-ը:

Դեպքը տեղի է ունեցել հուվարի 17-ի առավոտյան: Կրակը բռնկվել է Gatwick Express ուղևորական ծառայության գնացքներից մեկում: Բարեբախտաբար, հրդեհի ժամանակ գնացքը դատարկ է եղել:

Հրդեհի բռնկումից մեկ ժամ անց կրակն ամբողջովին մարվել է: Միջադեպի պատճառների մասին առայժմ տեղեկատվություն չկա:

«Վիկտորիա»-ն Մեծ Բրիտանիայի ամենածանրաբեռնված կայարաններից է: Տարեկան ուղևորահոսքն  այստեղ կազմում է 74մլն ուղևոր:

Նախորդ հոդվածը‘Դեդ Հասանի սպանության 3D տարբերակը (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին’