‘
Սևամորթ պատգամավոր-լեյբորիստ Դևիդ Լեմմին, որը մտադիր է 2016 թ. առաջադրվել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում, կանխագուշակել է 2011 թ. անկարգությունների կրկնությունը, տեղեկացրել է The Daily Mirror-ը: Նրա կարծիքով՝ դա կարող է տեղի ունենալ, եթե կառավարությունը չուժեղացնի պայքարը սոցիալական անհավասարության դեմ:
Լեմմիի կարծիքով՝ ժամանակակից երիտասարդությունը չունի այն հնարավորություններն ու հեռանկարը, ինչ ունեին ինքն ու իր ծնողները, երբ 1950-ականներին ներգաղթեցին Մեծ Բրիտանիա: «Ես ուզում եմ առաջադրվել, որպեսզի խոսեմ այդ մասին, ես ուզում եմ, որ Լոնդոնը պատկանի բոլոր լոնդոնցիներին»,- պարզաբանել է պատգամավորը: Նա նշել է, որ Լոնդոնում դժվարությունների են բախվում ոչ միայն սևամորթները, այլև բանվոր դասակարգին պատկանող սպիտակամորթները, նաև մուսուլմանները:
2011 թ. օգոստոսի 7-ի գիշերը Լոնդոնում անկարգություններ բռնկվեցին, որոնք հետո տարածվեցին բրիտանական այլ խոշոր քաղաքներում՝ Մանչեսթեր, Լիվերպուլ, Բիրմինգհեմ: Բողոքի ցույցերի առիթ էր դարձել ոստիկանի կողմից սևամորթ անչափահաս Մարկ Դագգանի սպանությունը: Անկարգություններին մասնակցել էր առնվազն 30 հազար մարդ: Փոխանցում է lenta.ru-ն:
‘