‘Լոնդոնյան դրամա’

682

Իրադարձություններով հարուստ ստացվեց Անգլիայի Պրեմիեր-լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը եւ լոնդոնյան դերբին` «Տոտենհեմ» — «Չելսի»:

Հանդիպման առաջին կարեւոր իրադարձությունը, որը թերեւս էական ազդեցություն թողեց ելքի վրա, տեղի ունեցավ դեռ խաղից առաջ, երբ «Տոտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին ստիպված լքեց մարզադաշտը, քանի որ նրա կնոջ մոտ սկսվել էին ծննդաբերության ցավերը:

Բավական արագ եւ սուր պահերով անցավ առաջին խաղակեսը, որն ավարտվեց «Չելսիի» առավելությամբ` 1:0:

Երկրորդ խաղակեսը բացառիկ լարված եւ դիտարժան ստացվեց: «Տոտենհեմի» ֆուտբոլիստները շատ կարճ ժամանակահատվածում երկու գոլ խփեցին եւ առաջ անցան հաշվի մեջ: Սակայն «Չելսին» կամային բարձր հատկանիշներ դրսեւորելով, կարողացավ բեկում մտցնել մրցավեճում, երեք գոլ խփեց եւ հաղթեց 4:2 հաշվով: Հերթական փայլուն հանդիպումն անցկացրեցին «Չելսիի» առաջատարները` Խուան Մատան եւ Էդեն Ազարը:

Նշենք, որ «Չելսիի» հաջորդ մրցակիցը Դոնեցկի «Շախտյորն» է, որի հետ հանդիպելու է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի շրջանակներում:

«Չելսին» 8 խաղից հետո վաստակեց 22 միավոր եւ շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Անգլիայի առաջնություն. 8-րդ տուր

«Տոտենհեմ» — «Չելսի»՝ 2:4

Ուիլյամ Գալաս, 47, Ջերմեյն Դեֆո, 58

Գերի Կեհիլ, 17, Խուան Մատա, 66, 69, Դանիել Սթարիջ, 90


Նախորդ հոդվածը‘«Յուվենտուս»-ն ընդդեմ «Նապոլի»ի. և ևս չորս հետաքրքիր հակամարտություններ’
Հաջորդ հոդվածը‘Լիբանանի վարչապետը հրաժարվել է պաշտոնաթող լինելու մտադրությունից ‘