‘Լոնդոնում գողացել են ոսկերչական թանկարժեք իրեր՝ միլիոնավոր ֆունտ արժողությամբ’

1176

Սքոթլանդ-Յարդը հետաքննում է Լոնդոնի գլխավոր ոսկերչական Հաթթոն-Գարդեն թաղամասում կատարված կողոպուտը. գողերը մտել են պահեստարան և տասնյակ արկղիկներից հափշտակել ոսկերչական իրեր: Ոչ պաշտոնական գնահատականներով՝ կորուստը կարող է կազմել 200 մլն ֆունտ (297 մլն դոլար): Կողոպուտը կատարվել է Զատկի հանգստյան օրերին: Ոստիկանության տվյալներով՝ թալանվել է առնվազն 70 սեյֆ: Պահեստարան մուտք գործելու համար կողոպտիչներն օգտագործել են ծանր տեխնիկա:

Հաթթոն-Գարդենի շրջանը հայտնի է որպես ոսկու և ալմաստի առևտրի կենտրոն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գլխի փոխպատվաստման առաջին թեկնածուն ռուս ծրագրավորող է’
Հաջորդ հոդվածը‘Ռենդ Փոլը ԱՄՆ նախագահի թեկնածու է առաջադրվում հանրապետականների կողմից’