‘Լոնդոնում դատում են Թերեզա Մեյի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվող իսլամիստին’

2475

Լոնդոնի 20-ամյա բնակիչ Նաաիմուր Ռահմանը մտադրություն է ունեցել հարձակում գործել Դաունինգ-սթրիթի վրա և գլխատել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, հաղորդել է Independent-ը:

Այդ մասին տեղեկացրել է մեղադրական կողմը Լոնդոնում ընթացող դատավարության ժամանակ: Դատախազը հայտարարել է, որ Ռահմանն իր հարձակման մասին պատմել է բրիտանական հատուկ ծառայությունների՝ ծածկի տակ գործող գաղտնի գործակալին:

Այսպես, Ռահմանը, որին ԶԼՄ-ներն անվանում են ԻՊ-ի կողմնակից, գործակալին պատմել է, թե ինքը մտադիր է պայթեցնել Դաունինգ-սթրիթի դարպասը, վնասազերծել ոստիկաններին, ապա «թռցնել Մեյի գլուխը»:

Ռահմանը ձերբակալվել է 2017 թ. նոյեմբերին: Նրան մեղադրանք է ներկայացվել երկու կետով: Ռահմանն ինքը հերքում է մեղադրանքը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Փարիզի էլեկտրագնացքում ծնված նորածինը կարող է 25 տարի երթևեկել անվճար’
Հաջորդ հոդվածը‘Գրիբաուսկայտեն չի բացառում Ռուսաստանի «ներխուժումը» Լիտվա’