Լոնդոնում Իսրայելի դեսպան․ «Երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքն անընդունելի է

337

Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում կիրառելի չէ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» հայեցակարգը։

Այդ մասին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում չորեքշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպան Ցիպի Հոտովելին։ Ըստ դեսպանի՝ 1967 թ․ ՄԱԿ ԱԽ բանաձևի համապատասխան՝ պաղեստինյան անկախ պետության ստեղծումն անհնար է։

«Ժամանակն է, որ աշխարհը հասկանա, որ Օսլոյում սահմանված ծրագիրը ձախողվել է հոկտեմբերի 7-ին, և մեզ նոր ծրագիր է անհրաժեշտ։ Պատասխանն այն հարցին, թե կարո՞ղ է Պաղեստինը պետականություն ձեռք բերել՝ վճռական «ոչ» է»,- հայտարարել է Հոտովելին։

«Օսլոյի  պայմանագրերի ձախողման պատճառն այն է, որ պաղեստինցիները երբեք չեն ցանկացել պետություն ունենալ Իսրայելի հարևանությամբ։ Նրանք գետից մինչև ծովը պետություն են ցանկացել։ Ինչո՞ւ եք դուք կառչել այդ բանաձևին, որը երբեք չի աշխատել և հանգեցրել է նրան, որ հայտնվեն այդ արմատականները»,- հավելել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է արդյոք համարել, որ երկու պետությունների հիմքով պաղեստինյան խնդրի լուծումը վերջնականապես դուրս է եկել օրակարգից։

Նախորդ հոդվածըՖերան Տոռես. Բարսելոնային փորձում են ոչնչացնել
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ Բելառուսում օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատանքն ավելի ագրեսիվ է դառնում