‘Լոնդոնում հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 17-ի’

1688

‘

Լոնդոնում բազմահարկ շենքում բռնկված հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 17-ի, հաղորդել է BBC-ն:

Փրկարարները նշել են, որ արդեն հույս չունեն հրդեհից հետո  ողջ մնացած մարդ գտնել: Վերջին տվյալներով՝ 30-ից ավելի մարդ դեռևս հիվանդանոցում են, նրացից 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Լոնդոնի ոստիկանությունից հայտնել են, որ տվյալներ չկան, թե հրդեհը ահաբեկչության արդյունքում է տեղի ունեցել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է մանրակրկիտ հետաքննել միջադեպը:

Փոխանցում է Interfax-ը:

 

 

‘

Նախորդ հոդվածը‘Թուրքիան ավարտել է Սիրիայի սահմանին 700 կիլոմետրանոց պատի կառուցումը’
Հաջորդ հոդվածը‘Նորարար երկրների ցուցակում Հայաստանը 59-րդն է’