‘Լոնդոնում հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքում’

1545

Լոնդոնի արևմտյան հատվածում հրկիզվել է բազմահարկ բնակելի շենք:

 Ականատեսների վկայությամբ՝ գրեթե ամբողջ շենքը բոցերի մեջ է:

Դեպքի վայր են ժամանել գրեթե 40 հրշեջ մեքենաներ և 200 հրշեջներ, սակայն շենքին մոտենալը բավական դժվար է նեղ ճանապարհի պատճառով: Վտանգ կա, որ շենքը կարող է փլուզվել:

Հայտնի չէ, թե քանի մարդ է եղել շենքում, որտեղ առնվազն 200 բնակարան կա:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ստոիչկով․ Վերջին 10 տարում «Ռեալն» ընդամենը 3 անգամ է դարձել Իսպանիայի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է` Ռանյերին որ թիմն է գլխավորելու’