‘Լոնդոնում ձերբակալվել է ուսանողական բողոքի ակցիայի 11 մասնակից’

1036

Լոնդոնում ձերբակալվել է ուսանողական բազմահազարանոց երթի 11 մասնակից:

Ցուցարարները բողոքել են կրթության բյուջեն կրճատելու, համալսարաններում վճարովի կրթության և այն պարտքերի դեմ, որոնց մեջ թաղվում են ուսանողները բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո: Ցուցարարները վանկարկել են՝ «Գրքե՛ր, այլ ո՛չ թե ռումբեր», կրել են ցուցապաստառներ՝ «Անվճար կրթությո՛ւն: Հարկեր դրեք հարուստների վրա»:

Հիմնականում խաղաղ և կանոնավոր երթն ավարտվել է հանրահավաքով Խորհրդարանի հրապարակում՝ այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ճեղքել են արգելապատնեշներն ու ներխուժել հրապարակ:

«Ուսանողները շատ զայրացած են, քանի որ ուսման վերջում մեր միջին պարտքը կազմում է 40 հազար ֆունտ: Դա մարդուն շատ ծանր վիճակի մեջ է դնում, քանի որ նա դեռ պիտի մտածի հիպոթեքի ու ընտանիքի մասին»,- ասել է ակցիայի կազմակերպիչ Ահարոն Քիլին՝ հավելելով, որ այդ երթը «ակցիաների մի ամբողջ շարքի սկիզբն է ընդամենը», ինչն ուսանողները մտադիր են շարունակել մինչև հաջորդ համապետական ընտրությունները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Չինաստանում հետիոտնը հրաշքով խուսափում է մահից (տեսագրություն)’
Հաջորդ հոդվածը‘Եվգենյա Խասիսը պատմել է Խոդորկովսկու փաստաբանին սպանելու՝ БОРН-ի ծրագրերի մասին’