‘Լոնդոնում ձերբակալվել է սիցիլիական մաֆիայի պարագլուխը’

836

Իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը՝ 64-ամյա Դոմենիկո Ռանկադորեն, 19 տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո, վերջապես, ձերբակալվել է Լոնդոնում, փոխանցում է France-Presse գործակալությունը: Ոստիկանության տվյալներով՝ նրան ձերբակալել են զբոսաշրջության ինչ-որ գործակալությունում: Ավելի վաղ Ռանկադորեն դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման ՝ սիցիլիական մաֆիայի գործունեությունը կազմակերպելու համար: Մաֆիայի պարագլուխը հետախուզման մեջ էր 1994 թվականից:

U profissuri (Ուսուցիչ) մականվամբ Ռանկադորեն ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել, սակայն հետո գնացել է հոր՝ Ջուզեպեի ճանապարհով, ով նույնպես եղել է մաֆիայի ղեկավար և դատապարտվել ցմահ ազատազրկման, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Երուսաղեմի Հայոց պատրիարքին ‘
Հաջորդ հոդվածը‘Վաղվա նիստում Ալիկ Սարգսյանին հնարավորություն կտրվի հիշելու 2 տարի առաջվա ասուլիսի մանրամասները. հարցազրույց’