‘Լոնդոնում մահացել է Զամբիայի նախագահը’

1040

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մահացել է Զամբիայի նախագահ Մայքլ Սաթան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով զամբիական մամուլը:

Լուրը պաշտոնապես դեռևս չի հաստատվել: Ինչ հիվանդությունից է մահացել Սաթան` չի հաղորդվում:

Սեպտեմբերի վերջին Զամբիայի նախագահը հոսպիտալացվել էր Նյու Յորքի կլինիկաներից մեկում: Աֆրիկյան պետության ղեկավարը պետք է ելույթ ունենար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, սակայն չի կարողացել ներկա գտնվել նիստին:

Մայքլ Սաթան Զամբիայի նախագահ էր ընտրվել 2011 թվականին: Մինչ այդ նա մասնակցել էր նաև 2001, 2006 և 2008 թթ. նախագահական ընտրություններին, բայց պարտվել էր մրցակիցներին:

Նախորդ հոդվածը‘Փաստաբանը բանկի աշխատակիցների կատարած հանցագործությունների վերաբերյալ ՀՔԾ-ում հաղորդում է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Պետդեպը կոչ է անում ակտիվացնել ԼՂ հարցի շուրջ տարվող բանակցությունները’