‘
Լոնդոնի հյուսիսում՝ Ֆինսբերի-պարկի շրջանում, ֆուրգոնը մխրճվել է մզկիթից վերադարձող ծխականների ամբոխի մեջ: Ոստիկանությունը հաղորդել է, որ մի մարդ մահացել է տեղում, 10 հոգի վիրավորվել են: Ֆուրգոնի 48-ամյա վարորդը ձերբակալվել է:
Վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես հավանական ահաբեկչական գործողություն:
Մեծ Բրիտանիայի Մուսուլմանների խորհրդի ղեկավար Հարուն Ռաշիդ Խանը Twitter-ում գրել է, որ վարորդը միտումնավոր է մեքենան քշել մարդկանց վրա, որոնք մուսուլմանների սրբազան Ռամազան ամսվա երեկոյան աղոթքից հետո դուրս են եկել մզկիթից:
Փոխանցում է BBC-ն:
‘