‘Լոնդոն. ԼՂ հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը’

710

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեմն բնորոշվում է որպես սառեցված, ինչը մոլորություն է առաջացնում, քանի որ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են: Ըստ Trend-ի, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի խորհրդարանական ներկայացուցիչ Մարկ Սիմոնդսը` նախօրեին ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված քննարկման ընթացքում:

Նրա ասելով, Մեծ Բրիտանիան մտահոգված է զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումների առնչությամբ, հաղորդվում է սոցցանցում Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանության պաշտոնական էջում:

Իր ելույթում Սիմոնդսը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի զարգացմանը և հետագա անկայունություն է հարուցում Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Մեծ Բրիտանիան վճռականորեն պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ասել է նա: Նրա ասելով, համանախագահները համառորեն աշխատում են առաջընթացին նպաստելու նպատակով, և  միջազգային հանրությունը պատրաստ է հետագա աջակցություն ցույց տալ դրան: Սիմոնդսը նաև հակամարտող կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և հավաստիացրել է, որ բրիտանական կառավարությունը ամեն ջանք կգործադրի հակամարտության կարգավորմանը նպաստելու համար: 

Նախորդ հոդվածը‘Գյուղնախարարություն. Խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպացի խորհրդարանականները կասկածվում են Բաքվից նվերներ ընդունելու մեջ – «Ազատություն»’