‘Լոնդոն. Մանկապիղծների ցանցում պատգամավորներ ու նախարարներ են եղել’

718

Երեխաների պաշտպանության բրիտանական ծառայության նախկին աշխատակից Փիթեր Մաքելվին հայտարարել է, թե առկա են ապացույցներ, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի և կառավարության առնվազն 20 նախկին անդամներ ընդգրկված են եղել գաղտնի ընկերության մեջ, որի մասնակիցները տասնամյակներ շարունակ զբաղվել են երեխաների նկատմամբ բռնություններ գործելով:

Մաքվելին, որի ցուցմունքները 2012 թ. դարձել են նախնական ոստիկանական հետաքննության պատճառը, հայտարարել է, որ բարձրաստիճան մանկապիղծների ազդեցիկ խումբն այնպիսի նողկալի հանցագործություններն է կատարել երեխաների նկատմամբ, որ դժվար է պատկերացնել անգամ: Ըստ նրա՝ այդ կազմակերպությունը թափանցել է խորհրդարանի երկու պալատներն էլ:

Կառավարությունն արդեն հայտարարել է այդ գործի հանգամանքների երկու առանձին հետաքննություններ սկսելու մասին, որոնց շրջանակներում կուսումնասիրվեն 1980-ական թթ. տեղի ունեցած դեպքերը: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ հիմնական հետաքննության արդյունքները կհրապարակվեն միայն եկող տարի կայանալիք համընդհանուր ընտրություններից հետո: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Առաջին կիսաեզրափակիչը. Բրազիլիա-Գերմանիա (լուսանկարներ. տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Աֆղանստանում. Զոհվել են երեխաներ և ՆԱՏՕ-ի զինվորներ’