‘Լոպետեգին` Մոդրիչի մասին’

1230

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին «Յուվենտուսի» հետ խաղից հետո, որտեղ մադրիդցիները վստահ կերպով հաղթել են թուրինցիներին, խոսել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագայի մասին:

«Նախագահն արդեն պատասխանել է այդ հարցին, ես այլևս ավելացնելու ոչինչ չունեմ: Մոդրիչը արտասովոր ֆուտբոլիստ է, մենք նրան գրկաբաց սպասում ենք: Ես խոսել եմ նրա հետ ԱԱ-ից հետո, և այժմ հստակ չգիտենք, թե արդյոք կխաղա նա օգոստոսի 15-ին Եվրոպայի սուպերգավաթի հանդիպմանը:

Ես ասել եմ Լուկային, որ սիրում եմ իր  խաղը, և նա գիտի այդ մասին: Նա բավականաչափ գոհ կլինի այն առաջարկից, որ կստանա: Մոդրիչը «Ռեալի» ֆուտբոլիստ է և դա փոփոխման ենթակա չէ»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Նախորդ հոդվածը‘Բեռնարդը ապշեցրել է «Վեստ Հեմին» իր պահանջներով’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի գլխավոր շտաբը Սիրիայի կարգավորման հարցով գաղտնի առաջարկ է արել ԱՄՆ-ին’