‘
Ինչպես հաղորդում է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը, Իսպանիայի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը նշանակվել է Խուլեն Լոպետեգիի օգնական: Մունդիալ-2018-ին նույնպես 42-ամյա մասնագետը Լոպետեգիի օգնականն էր, մինչև վերջինի հեռանալը:
2017 թվականի Եվրոպայի Մ21 առաջնությանը Իսպանիայի հավաքականը Սելադեսի գլխավորությամբ հասել է մինչև եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Գերմանիայի հասակակիցներից:
Որպես խաղացող Սելադեսը 4 մրցաշրջան է անցկացրել «Ռեալ»-ում՝ թիմի կազմում դառնալով Չեմպիոնների Լիգայի հաղթող:
‘