‘
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին չի կարողանում լեզու գտնել թիմի բրազիլացի պաշտպան Մարսելոյի հետ:
Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, «սերուցքայիններ»-ի մարզչի և 30-ամյա ֆուտբոլիստի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ բրազիլացի պաշտպանը փոխարինվել է Լա լիգայի նախորդ տուրում կայացած «Ժիրոնա»-ի դեմ խաղի ժամանակ:
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը 4:1 հաշվով առավելության էր հասել «Ժիրոնա»-ի նկատմամբ:
‘