‘Լոպետեգին չի կարողանում կողմնորոշվել հիմնական դարպասապահի հարցում ‘

1313

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին խոսել է Լա լիգայի 3-րդ տուրի՝ «Լեգանես»-ի դեմ հանդիպման մասին:

Իսպանացի մասնագետը չի պատասխանել այն հարցին, թե «Լեգանես»-ի դեմ հանդիպմանը ով կլինի «արքայական» ակումբի հիմնական դարպասապահը:

««Լեգանես»-ի դեմ առաջիկա խաղի մեկնարկային կազմի մասին կմտածենք վաղը: Ես «Ռեալ»-ի բոլոր դարպասապահներին վստահում եմ: Մեր թիմը դարպասապահների ընտրության հիանալի հնարավորություն ունի:

Մենք միշտ մտածում ենք այն մասին, թե որը կլինի լավագույն ընտրությունը թիմի համար: Ոչ մի լարվածություն չկա: Կարծում եմ՝ մինչև այսօր դարպասապահի ընտրության հարցում չենք սխալվել: 

Չեմ կարող ասել, թե ում եմ համարում ակումբի հիմնական դարպասապահը: Մենք 3 հիանալի դարպասապահ ունենք ու ամեն անգամ պետք է մտածենք ընտրության հարցում: Ամեն ինչ կախված է հանգամանքներից»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Նշենք, որ Լա լիգայի 3-րդ տուրի Մադրիդի «Ռեալ» — «Լեգանես» հանդիպումը տեղի կունենա այսօր, ժամը՝ 22:45-ին:

Նախորդ հոդվածը‘Եվրոպա լիգա. Հայտնի են խմբային փուլի վիճակահանության արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի անհաջող մեկնարկի մասին’