‘
«Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին նոր մրցաշրջանից առաջ փակել է սոցցանցերի իր անձնական էջերը: Մարզիչը ջնջել է իր էջերը «Ինստագրամից» և «Թվիթերից»:
Ավելի վաղ մարզիչը խոստովանել էր, որ սոցցանցերի ակտիվ օգտատեր չէ, սակայն երբեմն սիրում է կիսվել իր մտքերով: Այսպես, իսպանացի մասնագետը պարբերաբար գրառումներ և մեկնաբանություններ էր թողնում «Թվիթերում», որտեղ նա ուներ 140 հազար հետևորդ:
Լոպետեգին «Ռեալը» գլխավորում է այս տարվա հունիսից:
‘