‘Լոպետեգի. Այն ամենը, որ Կասիլյասի շուրջն է կատարվում, նորմալ չէ’

1698

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հերթական անգամ մեկնաբանել է դարպասապահ Իկեր Կասիլյասի բացակայությունն ազգային թիմում։

«Պորտուի» դարպասապահը չի հրավիրվել հավաքական ԱԱ-2018-ի որակավորման փուլի՝ Լիխտենշտեյնի դեմ խաղին, ինչպես նաև Բելգիայի ընտրանու հետ ընկերական հադիպմանը մասնակցելու համար։

-Երբ ես հանդիպեցի Կասիլյասին, նրա հետ ոչ մի բանի մասին չպայմանավորվեցի։ Կասիլյասը յուրահատուկ ֆուտբոլիստ է իսպանական ֆուտբոլի պատմության մեջ, քանի որ հասել է այն ամենին, ինչին հասել է։ Այդ պատճառով էլ նա արժանի է, որ ես բացատրություն տամ։ Նրան ասել եմ, որ իրեն հավաքական չեմ հրավիրելու, սակայն դռները չեմ փակում նրա առաջ։ Իկերը շարունակում է մեծ ձգտումով խաղալ։ Այն ամենը, ինչ նրա շուրջն է կատարվում, նորմալ չէ,-ասել է Լոպետեգին «Cope»-ի փոխանցմամբ։

Կասիլյասն Իսպանիայի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, մեկ անգամ՝ աշխարհի չեմպիոն։

Նախորդ հոդվածը‘Ջո Հարտը ժամանել է Իտալիա ‘
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի. «Չեմ ցանկանում գործ ունենալ գործակալների հետ»’