‘Լոպետեգի. Յուրաքանչյուր մրցաշրջանում կպայքարենք բոլոր տիտղոսների համար’

1319

Մադրիդի «Ռեալ»-ն այսօր «Սանտյագո Բեռնաբեոու»-ի նախագահական օթյակում պաշտոնապես ներկայացրեց թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին:

51-ամյա մասնագետը որպես «արքայական ակումբ»-ի մարզիչ իր առաջին հարցազրույցն է տվել:

«Առաջին հերթին ցանկանում շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, ով վստահել է ինձ: Գիտեի, որ Մադրիդում մարզչի պահանջարկ կար: Յուրաքանչյուր մրցաշրջանում կպայքարենք բոլոր տիտղոսների համար: Ես պատրաստ եմ այդ ամենին:

Կարծում եմ, որ ես արդեն պատրաստ եմ: Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ մարզելու եմ աշխարհի լավագուն խաղացողներին: Ուրախ եմ, որ աշխատելու եմ նման բարձրակարգ խաղացողների հետ: Դա ինձ համար նոր մարտահրավեր է: Չնայած նրան, որ թոփ ֆուտբոլիստների հետ աշխատել եմ նաև Իսպանիայի հավաքականում:

Երեկ իմ կյանքի վատագույն օրն էր, իսկ այսօր՝ լավագույն օրը»,- իսպանացու խոսքերն է մեջբերում «Ռեալ»-ի պաշտոնական կայքը: 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2018. Խմբերն ու խմբային փուլի խաղացանկը’
Հաջորդ հոդվածը‘Grand Chess Tour. արագ շախմատում Լևոն Արոնյանը կիսեց 2-3-րդ տեղերը’