‘
Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներն այսօր առավոտից փակել են գյուղ մտնող ճանապարհը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Գյուղի բնակիչներն ասում են, որ այսօր Արդվիում նախատեսված են հանրային քննարկումներ՝ գյուղում հանքի շահագործման համար երկրաբանահետազոտական աշխատանքներ իրականացնելու մասին, և նշում են, որ թույլ չեն տալու հանրային քննարկման մասնակիցներին գյուղ մտնել։
‘